ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀԿ-ում չեն քննարկում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիայի հարցը

ՀՀԿ-ում չեն քննարկում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիայի հարցը
08.04.2017 | 13:20

«Ազատության» հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «ՀՀԿ-ի օրակարգում այս պահին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա ձևավորելու հարց չկա: ՀՅԴ-ի հետ կապված էլ չենք քննարկել: Բայց քանի որ այսօր ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն գտնվում են իշխանության ընդհանուր մարմնում և ընդհանուր պատասխանատվություն են ստանձնում, դրա համար ավելի տրամաբանական են այդ քննարկումները: Ինչպիսի՞ վերջաբան կունենան դրանք, կախված է երկու կուսակցությունների քաղաքական ծրագրերից, տեսլականներից և պատասխանատվության չափաբաժնից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:


Խորհրդարան անցած ուժերի հետ հնարավոր կոալիցիա ձևավորելու հարցը, ըստ նրա, ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի հաջորդ շաբաթ: «Կա երկու տարբերակ. տարբերակ 1՝ ՀՀԿ-ն միայնակ է ձևավորում կառավարություն, քանի որ դրա մանդատը ունի, 58 մանդատ ունենք արդեն, տարբերակ 2՝ կոալիցիոն կառավարություն է ձևավորվում ամբողջական պատասխանատվությամբ, բայց դա կքննարկենք»,- շարունակեց ՀՀԿ խոսնակը:
Հիշեցմանը, որ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն, այդուհանդերձ, հայտնել եք, նա արձագանքեց. «Այդ ցանկությունը հիմնված է եղել այն ռազմավարական համաձայնագրի վրա, որը ստորագրվեց անցյալ տարի ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև: Երբ ինձ հարց տվեցին՝ կլինի՞ կոալիցիա, թե ոչ, ես ասացի, որ չեմ բացառում և հավանական եմ համարում: Ինչո՞ւ չի կարելի բացառել, որովհետև երկու ուժերն էլ մտել են խորհրդարան, երկու ուժերն էլ ցանկացել են շարունակականություն ապահովել: Եթե ծրագրերի շուրջ գանք ընդհանուր համաձայնության, բնականաբար, հավանական համարում եմ: Բայց ամեն ինչը քննարկումներ է պահանջում, դա զուտ մանդատների կամ նախարարների պորտֆելների բաշխում չի լինելու: Կքննարկեն երկու կուսակցությունով՝ կտեսնենք»:

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ